ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Հարմարավետության են ձգտում

Հարմարավետության են ձգտում
11.07.2017 | 01:17

Նոր խորհրդարանն արդեն ամիսուկես աշխատում է, սակայն դեռ չեն դադարել պատգամավորների աշխատասենյակների վերանորոգման աշխատանքները: Որպես կանոն, իրենց սենյակների տեսքից դժգոհ են հատկապես նախկին պաշտոնյաները: Գուցե հոգեբանական բարդույթն է աշխատում` լինել մշտապես «կոմֆորտի» մեջ: Ալիկ Սարգսյանի ու Ֆելիքս Ցոլակյանի աշխատասենյակներն արդեն «շահագործման» են հանձնվել, ավելի վաղ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էր նույն իրարանցման մեջ: Առջևում մեկ այլ նախկին պաշտոնյայի «սենյակամուտը» պետք է լինի:
Օֆշորի գործից «գլուխն ազատած», պատգամավորի մանդատ ստացած Միհրան Պողոսյանը ևս որոշել է հարմարավետ սենյակում օրենսդրական գործունեություն ծավալել. քանի որ խորհրդարանը մեկնում է ամառային արձակուրդի, պատգամավորն իր հարմարավետ աշխատասենյակը կվայելի աշնանային նստաշրջանից սկսած:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ